Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:50 26-02-2023

Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի «հակաէսթետիկ» եւ «անվախ» weekend-ը

Քիչ առաջ Oragir.News-ը հրապարակում էր արել Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի weekend-ի վայելքների մասին՝ երեկ Hard rock սրճարանում այցելությունը, այսօրվա զբոսանքը։ Մեր հրապարակումից րոպեներ անց վարչապետի տիկինը շտապեց ստատուս գրել․

«Ժողովուրդ ջան
Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն եւ այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք »,-գրել է Հակոբյանը՝ կից լուսանկարներ հրապարակելով։







Իսկ լուսանկարները ներկայացնում են մի հակաէսթետիկ տեսարան՝ փողոցներում «պերաշկի» ուտող վարչապետ եւ նրա տիկին, «կուկուռուզ» կրծող առաջին դեմք, գլխարկով, շարֆով պինդ կապկպված, կասկածելի արտաքինով խանութներում «անվախ» առեւտուր անող մարդուկնիկ, այսօրվա լավ եղանակին այգիներում մեն-մենակ նստած զույգ, քանի որ զարմանալիորեն որտեղ նրանք լուսանկարվում են, տարածքում մարդիկ չկան․․․։




Եւ բոլոր նկարներում Փաշինյանը սարսափելի վատ է դուրս եկել՝ դեմքը ջղայն, այլայլված, վախվորված, սա մոտավորապես նման է այն դեպքերին, երբ քեզ հետ մրցակցող ընկերուհիդ համատեղ այնպիսի նկարներ է հրապարակում, որ բոլոր երկրպագուներդ հիասթափվեն։




Թերեւս պետք է Աննա Հակոբյանին խնդրել այլեւս իրենց «անվախ» առօրյայից ապացույցներ չհրապարակել, դրանք հակառակն են ապացուցում՝ մեկ անգամ եւս հիասթափեցնելով իրենց հակասէթետիկությամբ։