Մամուլ 3 տարի առաջ - 07:51 24-02-2023

Երկխոսելու կողմնակիցներն այս փուլում հաղթեցին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախյան աղբյուրը վստահեցրեց, որ Արցախում չկա մեկը, որը հնարավոր համարի Արցախի ինտեգրումն Ադրբեջանի հետ: Բոլորը միակարծիք են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, անգամ՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով: Սակայն մարտավարության մեջ կա 2 տարբեր մոտեցում․ անհաշտ ռուբենվարդանյանական գիծը, որ ոչ մի հարցում չի կարելի բանակցել Ադրբեջանի հետ, եւ Արայիկ Հարությունյանի գիծը, որը բանակցելու՝ մանր բաներում զիջելու, գլխավոր` անկախության հարցում անսասան մնալու կողմնակից է:

Ըստ էության, երկխոսելու կողմնակիցներն այս փուլում հաղթեցին, ենթադրվում է, որ առաջիկայում Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները կհանդիպեն: Դրա մասին էր Հարությունյանի ուղերձի Ե կետը. «Բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձեւավորման հարցում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի