Արտաքին 4 տարի առաջ - 15:32 08-05-2022

Միացյալ Իռլանդիայի կողմնակիցներն առաջին անգամ հաղթել են Հյուսիսային Իռլանդիայում կայացած ընտրություններում

Հյուսիսային Իռլանդիայում, 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ, տեղական օրենսդիր ժողովի ընտրություններում հաղթել է իռլանդական ազգայնական «Շին Ֆեյն» կուսակցությունը, որը հանդես է գալիս Միացյալ Թագավորությունից Օլսթերի անջատման և Իռլանդիայի միավորման օգտին։
Քվեարկության նախնական արդյունքներով, «Շին Ֆեյնը» օրենսդիր ժողովի 90 մանդատներից ստացել է 27-ը՝ դառնալով ամենամեծ խմբակցությունը։ Կուսակցությունը Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարի թեկնածու առաջադրելու իրավունք ունի։ Կուսակցության առաջնորդ Միշել Օ'Նիլն արդեն մայիսի 5-ը` քվեարկության օրը, «պատմական օր» է անվանել:
«Շին Ֆեյն» իռլանդերեն նշանակում է «մենք ինքներս»: Այդ անունով կազմակերպությունը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին, երբ Իռլանդիան պայքարում էր անկախության համար։ «Շին Ֆեյն»-ը գործում է ինչպես Իռլանդիայի Հանրապետությունում, այնպես էլ Հյուսիսային Իռլանդիայում, որը Միացյալ Թագավորության կազմում է: «Շին Ֆեյն»-ի գլխավոր քաղաքական նպատակը Միացյալ Թագավորությունից Հյուսիսային Իռլանդիայի անջատման վերաբերյալ հանրաքվե անցկացնելն է։ Սակայն դիտորդները նշում են, որ նրա ներկայիս նախընտրական քարոզարշավը հիմնված էր տնտեսական խնդիրների վրա, այլ ոչ թե Օլսթերի կարգավիճակի հարցի։
Միևնույն ժամանակ, «Շին Ֆեյն»-ն ակնկալում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում հասարակական կարծիքը կարող է փոխվել և Միացյալ Թագավորությունից Հյուսիսային Իռլանդիայի անջատման գաղափարը կպաշտպանի Իռլանդիայի բնակիչների մեծամասնությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի