Արտաքին 3 տարի առաջ - 18:20 16-02-2023

Ռուսական ուժերն օգտագործում են կեղծ թիրախներ՝ Ուկրաինայի ՀՕՊ-ին մոլորեցնելու համար․ Զելենսկու աշխատակազմի ղեկավարը՝ ռուսների մարտավարության փոփոխության մասին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը փոխել են իրենց մարտավարությունը։ Այս մասին Երմակը գրառում է կատարել իր տելեգրամյան պաշտոնական ալիքում։

Երմակը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են կեղծ թիրախներ օգտագործել՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը մոլորեցնելու համար։ «Ռուսները որոշակիորեն փոխել են մարտավարությունը։ Նրանք ակտիվ հետախուզություն են իրականացնում, կեղծ թիրախներ են օգտագործում»,- գրել է նա։

Ուկրաինացի պաշտոնյան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգը թիրախների մեծ մասը խոցել է։ Նա նաև ընդունել է, որ ռուսական ուժերին հաջողվել է թիրախներ խոցել երկրի հյուսիսային և արևմտյան հատվածներում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադի շրջաններում։

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով