Արտաքին 6 ամիս առաջ - 15:07 04-04-2026

Իրանը հայտարարել է Իսրայելի տարածքում ռազմական նոր թիրախներ խոցելու մասին

Իրանի զինված ուժերը «Ճշմարիտ խոստում 4» գործողության 94-րդ ալիքի ընթացքում խոցել են իսրայելական նոր թիրախներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այս գործողության շրջանակում ապրիլի 4-ի առավոտյան խոցվել են Իսրայելի կողմից «գրավյալ տարածքների» հարավային, հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Թել Ավիվում գտնվող ռազմաարդյունաբերական կենտրոններ, հրամանատարության և ստորաբաժանումների տեղակայման վայրեր։

Ըստ հաղորդագրության՝ Իրանի զինված ուժերը օգտագործել են կամիկաձե տեսակի անօդաչու թռչող սարքեր, պինդ ու հեղուկ վառելիքով աշխատող կառավարվող մարտագլխիկներով, ինչպես նաև մի քանի մարտագլխիկներ ունեցող «Խորամշահր», «Խայբար Շեկան» և «Էմադ» ծանր բալիստիկ հրթիռներ։

Հարվածներ են հասցվել Իսրայելի Դիմոնա, Նեգև, Բեեր Շևա և Ռամաթ Գան բնակավայրերում գտնվող թիրախներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով