Արտաքին 4 տարի առաջ - 17:36 12-03-2022

Ուկրաինային փոխանցվող սպառազինությամբ շարասյուները ՌԴ ԶՈՒ-ի համար կարող են դառնալ «օրինական թիրախներ». Ռյաբկով

Ռուսաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինա զենքի փոխանցման հետևանքների մասին. արտասահմանյան զինատեսակներով շարասյուները կարող են դառնալ «օրինական թիրախ» Ռուսաստանի Զինված ուժերի համար։ Այս մասին Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք նախազգուշացրել ենք Միացյալ Նահանգներին, որ մի շարք երկրներից (Ուկրաինային) կազմակերպված զինամթերք փոխանցելը ոչ միայն վտանգավոր քայլ է, այլև գործողություն, որը համապատասխան շարասյուները վերածում է օրինական թիրախների»,- ասել է Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվայի նախազգուշացումները որպես լուրջ ազդանշաններ չի ընկալում։

Ռյաբկովը նաև հայտնել է, որ շուտով կհրապարակվի արևմտյան քաղաքական գործիչների, ձեռնարկատերերի և այլ գործիչների դեմ անձնական պատժամիջոցների ցանկը։

«Ցուցակները պատրաստ են, մենք դրանցով զբաղվում ենք։ Սա մեծ հաշվով ամենօրյա աշխատանքի մաս է։ Դրանք շուտով կհրապարակվեն»,- ասել է Ռյաբկովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան