Արտաքին 3 տարի առաջ - 14:00 09-02-2023

Էրդողանը խոստանում է կարճ ժամանակում վերացնել ավերիչ երկրաշարժերի հետևանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կարճ ժամկետում կհաղթահարի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքները։ Ինչպես փոխանցում է թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանը ասել է աղետի գոտի կատարած այցելության ժամանակ։

«Մի՛ անհանգստացեք, մենք կարճ ժամանակում կվերականգնվենք, ինչպես նախկինում վերականգնվել ենք այս բոլոր վայրերում տեղի ունեցած երկրաշարժերից: Իհարկե, մահացածները մեր սրտերում են, նրանք մեր մասն են»,- Ալեքսանդրետում (Իսքերենդուն-խմբ) ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, փետրվարի 6-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որոնցից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով մահացել է մոտ 13 հազար մարդ, գրեթե 63 հազարը՝ վիրավորվել են։

Ավելի ուշ Էրդողանը յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ աղետից տուժած 10 նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է մտցվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան