Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 13:04 04-03-2022

Որդուս առաքելությունը կարճ ժամանակում շատ բան ասելն էր. Դավիթ Ամալյան

Oragir.news-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Դավիթ Ամալյանի հետ՝ խաղաղության, հասարակության կողմից Արցախի և ՀՀ անկախությունը արժևորելու, վերջին շրջանում ազգային երգ-երաժշտության վերաբերյալ քննադատությունների, պետության կողմից մշակութային քաղաքականության վարման և իր զոհված որդու՝ Վարդանի առաքելության մասին։

Ամալյանը, անդրադառնալով խաղաղության թեմային, ասաց, որ խաղաղությունը չե՛նք վաստակել ու չե՛նք պայքարել դրա համար. այն շպրտել են մեր դեմքին։
Խոսելով հայ երգարվեստից՝ նա նշեց, որ իր համար Չելենտանոյի երգերն ավելի ազգային են, քան այն երգերը, որոնց մեջ մի քանի անգամ կա «հայրենիք» բառը։
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Դավիթ Ամալյանը նկատեց, որ ամբողջ օրն ակցիաներ են անում, քանդում են երկիրը ու հասարակությանը պառակտում. «Էս ազգը ո՞նց կիսեցին երկու մասի՝ ոչխարների և չոչխարների»։
Զոհված որդու՝ Վարդանի մասին նա ասաց. «Իր առաքելությունը շատ կարճ ժամանակում շատ բան ասելն էր»։

Քնարիկ Պետրոսյան









Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում