Արտաքին 3 տարի առաջ - 14:50 08-02-2023

Չնայած ավերիչ երկրաշարժերին Էրդողանը ցանկանում է մայիսին ընտրություններ անցկացնել. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայած փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերին, որոնք ավերել են երկրի հարավ-արևելքում գտնվող շրջանների մեծ մասը, ցանկանում է մայիսի 14-ին համապետական ընտրություններ անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Էրդողանն, ով կանգնած է իր քսանամյա իշխանության ամենածանր ընտրարշավներից մեկի շեմին, երեքշաբթի օրը 90 օր տևողությամբ արտակարգ դրություն է սահմանել: Այն թույլ է տալիս նրան արագ անվտանգության և ֆինանսական միջոցներ ձեռնարկել աղետից տուժած շրջաններում, որի հետևանքով Թուրքիայում ավելի քան 6000 մարդ է զոհվել։ Ակնկալվում է, որ Թուրքիայի մեջլիսն այսօր կհաստատի այդ նախաձեռնությունը:

Քննարկումներին ծանոթ պաշտոնյաները Bloomberg-ին հայտնել են, որ Էրդողանը հայտարարել է 90-օրյա միջոցառումների մասին, որից հետո նա նախատեսում է քվեարկությունն անցկացնել անմիջապես մայիսի 14-ին, ինչպես ի սկզբանե նախատեսված էր: Թուրք պաշտոնյաները միևնույն ժամանակ խնդրել են չհրապարակել իրենց անունները, քանի որ հարցը չափազանց զգայուն է։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահականը հրաժարվել է թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալուց։

Բացի այդ Էրդողանն այսօր նախատեսում է այցելել Մարաշ և Ալեքսանդրետ քաղաքներ, որոնք ամենաշատն են տուժել երկրաշարժից։ Լրատվականն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ երկրաշարժից տուժած շրջաններում հիմնականում բնակվում են այն մարդիկ, ովքեր հակված են քվեարկել Էրդողանի գլխավորած «Արդարություն և Զարգացում» կուսակցության օգտին, և որոնք էական նշանակություն ունեն ընտրություններում նրա հաջողության համար:

Թուրքիայի նախագահն այս երկրաշարժն անվանել է ամենամեծ աղետը ոչ միայն Թուրքիայի Հանրապետթյան, այլ նաև համաշխարհային պատմության ընթացքում։ Էրդողանը մոբիլազացրել է երկրի կառավարությանը՝ փրկարարական և վերականգնողական գործողությունների համար:

Հատկանշական է, որ Էրդողանը երկրաշարժերից հետո զանգահարել է իր մի քանի քաղաքական հակառակորդներին և ասել, որ երկիրը պետք է հաղթահարի քաղաքական տարաձայնությունները՝ ավերածությունները վերացնելու համար: Սակայն Էրդողանը չի զանգահարել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Հանրապետական-Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ով մեղադրել էր Էրդողանին և երկրի իշխանություններին՝ աղետին լավ պատրաստված չլինելու համար։

«Ինձ պետք չէ համերաշխ լինել Էրդողանի և նրա պալատի հետ», - ասել է Քըլըչդարօղլուն՝ իր թվիթերյան ուղերձում։ Վերջինս նաև մեղադրել է կառավարությանը՝ կոռուպցիայի և հարկատուների կողմից նման աղետներին նախապատրաստվելու համար նախատեսված տրված գումարները վատնելու մեջ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան