Արտաքին 3 տարի առաջ - 18:40 07-02-2023

Թուրքիայում ծաղրում են փլատակներում մնացած մարդկանց, երկրաշարժից տուժած շրջաններում զանգավածային թալան է սկսվել

Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո որոշ մարդիկ զանգահարել և ծաղրել են փլատակներում մնացած քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ Milliyet պարբերականը։

Հաղորդվում է, որ երկրաշարժից հետո փլատակներում մնացած անձինք սոցցանցերում գրառում են կատարել և օգնություն խնդրել, որտեղ հրապարակել են նաև իրենց հեռախոսահամարները։ Մինչդեռ որոշ քաղաքացիներ զանգահարել են փլատակներում գտնվողներին և օգնության փոխարեն ծաղրել են վերջիններիս։

Թուրքիայի ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ արդեն մի քանի քրեական գործ է հարուցվել և մի երիտասարդ կանչվել է ոստիկանության բաժանմունք։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքներում զանգվածային թալան է սկսվել։ Սոցկայքերում թուրք օգտատերերը տեղադրում են տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են որոշ քաղաքացիներ թալանում բնակարաններն ու խանութները։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում