Արտաքին Մշակույթ 3 տարի առաջ - 14:34 07-02-2023

Թուրքիայում հայ երգչուհին և իր ամուսինը մնացել են փլատակներում

Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով փլատակներում են մնացել նաև Դիարբեքիրի նահանգում (պատմական Տիգրանակերտ-խմբ) բնակվող հայ երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղի հայ համայնքից արվեստի գործիչ Ուդի Երվանդը։

Հաղորդվում է, որ երգչուհին և իր ամուսինը դեռևս փլատակներից դուրս չեն բերվել։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնել, որ վերջիններս ողջ կհայտնաբերվեն և դուրս կբերվեն այնտեղից։



Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թվականին, Տիգրանակերտում, որտեղ ստացել է իր միջնակարգ և բարձրագոյն կրթությունը: Նա հայկական ծագում ունի և՛ մորական, և՛ հորական կողմից։ Հայկական ծագմամբ երգչուհին 2015 թվականի օգոստոսին մասնակցել է Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Նախօրեին տեղի ունեցած երկու մեծ երկրաշարժի հետևանքով մահացածների թիվն արդեն գրեթե հասնում է 4000-ի, իսկ վիրավորներինը՝ անցնում է 20 հազարից։ Երկրաշարժի պատճառով փլվել է 775 շենք։ Երկրաշարժը հատկապես ուժգին է զգացվել Թուրքիայի Հաթայի (Ալեքսանդրետ), Գազիանթեփի (Այնթափ), Օսմանիյեի, Մալաթիայի, Ադըյամանի, Շանլըուրֆայի (Ուրֆա), Ադանայի, Դիարբեքիրի (Տիգրանակերտ) և Քիլիսի նահանգներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում