Արտաքին 3 տարի առաջ - 15:50 06-02-2023

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Ալիևը հայտնել է, որ ցնցված և վշտացած է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների մասին լուրերից։ Նա երկրաշարժի հետևանքվ մարդկան մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ սա մեծ աղետ է, և Ադրբեջանը կիսում է Թուրքիայի ցավը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ եղել են և կլինեն միմյանց կողքին։

Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին ցավակցությունների և զանգի համար։

Ալիեւը նաև հայտնել է, որ իր հանձնարարությամբ Թուրքիա են մեկնել 420 փրկարար, որոնք տեղ հասնելուն պես անմիջապես կսկսեն աշխատել իրենց թուրք գործընկերների հետ։ Նրա խոսքով, մոտ ժամանակներս անհրաժեշտ ողջ օգնությունը կուղարկվի Թուրքիա։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ իր ցուցաբերած աջակցության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով