Ներքին 3 տարի առաջ - 22:16 02-02-2023

Որ քիչ քայլեին, հիմա հզոր բանակ կունենայինք. Առաքել Մովսիսյանի (Շմայս) մտահոգությունները

Հայստանյան քաղաքական դաշտում քիչ կան դեմքեր, որոնց վրա ժամանակը, այսպես ասած, չի ազդում։ Կոլորիտային դեմքեր են համարվում, անկախ նրանից՝ կարողացե՞լ են աշխատել որպես քաղաքական գործիչ, թե՞ ոչ, միևնույն է ժողորդի համար շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Այդպիսիններից է ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Առաքել Մովսիսյանը, ում Շմայս են ասում, որը տևական ժամանակ կորել էր տեսադաշտից, հեղափոխությունից անմիջապես հետո էլ, երբ հանրապետականներին, այսպես ասած, ճնշում էին տարբեր գործերով, ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ էր իրականացնում:

Խուզարկությունը տեւել էր մոտ 2 ժամ. անօրինական զենք-զինամթերք էին փնտրում, իսկ առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել էր 5-6 ատրճանակ եւ 2 հրացան, որը, նրա կնոջ խոսքերով, օրինական էր։ Առաքել Մովսիսյանը տեղափոխվել էր ԱԱԾ՝ հարցաքննության, որից հետո տևական ժամանակ՝ պասիվացավ, հարցազրույցներ չէր տալիս, իսկ այսօր մեր մի քանի հարցի պատասխանեց՝ հայտնելով իր մտահոգությունները։

Մովսիսյանի որդին այժմ կալանավորված է՝ քիչ չափաբաժնով թմրանյութ պահելու համար, փորձեցինք զրուցել այդ թեմայով, ինչից էլ Մովսիսյանը վրդովվեց։

Հաջորդ հարցն այն էր, թե ոնց է տեսնում Հայաստանի վերածնունդը, պատասխանեց. «Ես քեզ հիմա ո՞նց ասեմ․ որ քիչ քայլեին, հիմա հզոր բանակ կունենայինք։ Մենակ էսքանը կասեմ էս մասով»։

Քանի որ որոշ ժամանակ առաջ Մովսիսյանը, այսպես ասած, ադրբեջանական հարձակման էր ենթարկվել, հարցրին, արդյո՞ք իր դեմ հարձակումները Արցախը տալու ու Հայաստանը ծնկի բերելու համար չէին, պատասխանեց. «Թուրքերի կողմից թուրքերի հարձակումը կանխվել ա, մնացածը չգիտեմ»։

Հարցին, թե մի ժամանակ հակաարցախյան նույնիսկ փոքր քոմենթներին շատ դաժան պատասխանում էր, ասում էր` գլուխը կկտրեմ, կբռնաբարեմ, ինչու է հիմա լուռ, խոսափողն անջատեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի