Մամուլ 3 տարի առաջ - 08:19 01-02-2023

Փաշինյանը մի քանի նախարարների անակնկալի է բերել. ամենատարբեր օղակներում տեղաշարժեր կլինեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 31-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտե է այցելել, ու, ըստ կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, Փաշինյանը կոմիտե այցելել է կառույցի 2022-ի գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ գտնվող աղբյուրները հուշում են, սակայն, որ նախարարություններ այցելելուց ու կատարողականին ծանոթանալուց հետո Փաշինյանն այժմ էլ որոշել է պետական բոլոր տեսակի (սկսած ամենափոքրից) գերատեսչություններով անցնել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում դրանց ներսում: Գործադրի մեր աղբյուրները փոխանցում են՝ բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է գլխիվայր փոխել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավար-աշխատակիցներին, հետեւաբար որոշել է անձամբ շրջել ու հասկանալ, թե որտեղ ինչ է կատարվում: «Իսկ հասկանալու լավագույն ձեւը սեփական աչքով տեսնելն է, թե որ գերատեսչության ղեկավարը կամ աշխատակիցն իրեն ինչպես է դրսեւորում, պատրաստված է, թե ոչ, որտեղ է թերանում եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ՝ Փաշինյանը, որ, դեռեւս նախորդ տարեվերջից սկսած, նախարարություններ էր այցելում ու հաշվետվություններ լսում, մի շարք նախարարների անակնկալի է բերել՝ ասելով, որ վերջիններս իրեն ոչ թե արած աշխատանքները ներկայացնեն ու գլուխ գովեն, այլ խոսեն պլանավորած ու չիրականացրած աշխատանքներից: Չի բացառվում՝ առաջիկայում կառավարության ենթակայության տակ գտնվող ամենատարբեր օղակներում նոր տեղաշարժեր լինեն»:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով