Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:15 08-05-2024

Իշխանական օղակներում նյարդային են․ գերլարված ճիգերով փորձում են խափանել ծավալվող շարժումը

Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքաը, կարելի է ասել, խուճապ է առաջացրել իշխող վերնախավում։
Կառավարության փաստացի հովանավորությամբ գործող կազմակերպությունները և ենթակա տեղեկատվական համակարգը գերլարված ճիգերով փորձում են հնարավորինս խափանել ծավալվող շարժումը։

Այսպես, «Արատտա-Վան» հասարակական կազմակերպության անունից հանդես է եկել այդ կառույցի ղեկավար Արսեն Սարգսյանը, ով բռնատեղահանված արցախցիներին սպառնացել է, որ եթե նրանք միանան ցույցերին, «որևէ հարցով էլ չզանգե՛ն» այդ ՀԿ։

Միաժամանակ, «բարեգործական» ինքնանվանվող այդ կազմակերպությունը երեսով է տալիս, որ 2023 թվականի հոկտեմբեր ամսից մինչ օրս իրենց են դիմել դիմած 2000-ից ավել ընտանիքներ։

Փաշինյանամերձ թելեգրամ-ալիքներ, լրատվակայքերը և սոցիալական ցանցերում ակտիվ պաշտոնյաներն իրենց ամենօրյա գործունեության շրջանակ են ներառել տարատեսակ «սենսացիոն» տեքստերի հրապարակումը։ Դրանցից մեկն, օրինակ, հաղորդում է․

«Ըստ մեր տեղեկությունների, Բագրատ Սրբազանի կողմնակիցները Կիրանցի ժողովրդին առաջարկում են ուղիղ եթերում հրկիզել սեփական տները։ Փոխարենը՝ գյուղացիներին առաջարկում են դրամական մեծ փոխհատուցում։ Այս ամենն արվում է՝ ավելի մեծ քանակի ցուցարարներ ներգրավելու համար»։
Հարկ է նշել, որ թե՛ «Արատտա-Վան»-ի, և թե՛ իշխանական տեղեկատվական աղբի ցանցային հրապարակումներն առաջացնում են հակառակ էֆեկտ՝ հարուցելով ընթերցողների զայրույթը։
Հարկ է նաև նշել, որ ժողովրդական ընդվզումը փաստացի զրպարտող այս հաղորդումները մեծ օպերատիվությամբ տիրաժավորվում են հատկապես ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ համապատասխան հավելյալ մեկնաբանություններով։




Այս ամենին զուգընթաց՝ պայքարն անշեղորեն ծավալվում է, և համոզված ենք, որ շարժման մասշտաբներին ուղիղ համեմատական ահագնանալու է նաև իշխանության հակազդեցությունը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի