Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:52 26-03-2026

Իրենց «հաջողությունից» չափերը կորցրած քաղաքական խուժանները՝ իշխանության ամենաբարձր օղակներում․ Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տիտղոսային ընդդիմությանը

Ամեն ինչ օրինաչափ է: Երբ նոյեմբերի 9-ից հետո նիկոլներն ու ալենները մկան ծակին հազար թուման էին տալիս, դուք առաջնորդվեցիք նրանով, ինչ ձեզ հրահանգվեց «վերևից»՝ Նիկոլը դավաճան չէ:

Երբ ողջ ժողովուրդը ցավից ատամներն էր կրճտացնում ու գլուխը պատեպատ տալիս, սեփական աչքի տեսածին չէր հավատում, դուք ձեր աննորմալ հակառեյտինգով գիտակցված գնացիք Նիկոլի հետ ընտրության ու ապահովեցիք Նիկոլի վերընտրությունը: Հիմա էլ կրկնում եք նույնը:

Երբ խորհրդարանում ծեծում ու ստորացնում էին Սեյրան Օհանյանին ու մյուսներին, դուք գերադասեցիք զոհել ձեր պատիվն ու արժանապատվությունը:

Արդյունքն այն է, ինչ ունենք բոլորս՝ իրենց դիրքից ու ունեցած «հաջողությունից» չափերը կորցրած քաղաքական խուժաններ՝ իշխանության ամենաբարձր օղակներում:
Սթափվե՛ք, գժուկնե՜ր…»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում