Ներքին 4 տարի առաջ - 19:03 23-09-2022

Թուրքը իր հերթական հաջողությունից հետո էլ կանգ չի առնելու ու չի բավարարվելու․ ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Ադրբեջանի և Թուրքիայի ցանցերում լայնորեն շրջանառվում է այս քարտեզը: Ինչպես տեսնում եք՝ ՀՀ մարզերից Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի արևելյան մասի, ինչպես նաև Արարատի մարզի մի հատվածի վրա նրանք հռչակել են «Գյոյչե-Զանգեզուրի Թյուրքական Հանրապետություն»: Շատերդ կարող եք ծիծաղել, բայց տեղեկացնեմ, որ այս «հանրապետությունն» արդեն իր ներկայացուցչությունն է բացել Թուրքիայում:

Դուք անլուրջ մոտեցեք, իսկ թյուրքերը նպատակադրված քայլ առ քայլ փորձում են իրականացնել թուրանական երազանքը:
Էլ հարց չտաք Ալիևին: Թուրքը իր հերթական հաջողությունից հետո էլ կանգ չի առնելու ու չի բավարարվելու: Նրանց նպատակը Հայաստանի իսպառ վերացումն է: Կանգ կառնի միայն այն ժամանակ, երբ կկանգնեցնենք ու ետ կշպրտենք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան