Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:19 23-01-2023

Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան և կանխարգելման ազգային խմբի անդամներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև խմբի բժիշկներ և հոգեբաններ։ Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի օմբուդսմենը և կանխարգելման ազգային խմբի անդամները անհատական կարգով ընդունել և լսել են Հայաստանի «ձերբակալված քաղաքացիների» դիմումները։

Նշվում է, որ այցելության ընթացքում ուսումնասիրվել են հայ ռազագերիների պահման պայմանները՝ խցերի վիճակը, դրանց չափերը, լուսավորությունը, օդափոխությունը, անձնական հիգիենայի պայմանները, բժշկական սպասարկումը, սնունդը։

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ հայ ռազմագերիները «որևէ դժգոհություն չունեն կալանքի և բուժման պայմաններից, հեռախոսային կապից, նամակագրությունից, տեղեկատվության հասանելիությունից, բժշկական օգնության առկայությունից»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս այդ երկրում պահվող հայ ռազմագերինին չի ճանաչում որպես ռազմագերի՝ պնդելով, որ վերջիններս ձերբակալվել են ռազմական գործողությունների դադարեցումից հետո՝ այսպես կոչված «Ադրբեջանի ազատագրված տարածքներում հանցավոր գործողություններ կատարելու համար»։






Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի