Ուղիղ եթեր
Ավելին 57 րոպե առաջ - 15:23 20-10-2026

Greenpeace-ի փորձագետը Երևանում հայտարարել է, որ աշխարհին զանգվածային ոչնչացում է սպառնում

Աշխարհը կանգնած է տեսակների վեցերորդ զանգվածային ոչնչացման սպառնալիքի առջև, և այդ գործընթացը չի դանդաղում։ Այս մասին Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Greenpeace-ի բրազիլական մասնաճյուղի քաղաքական փորձագետ Կամիլա Ժարդիմը։

Փորձագետը պարզաբանել է, որ մոլորակն ընթանում է նախաարդյունաբերական շրջանի համեմատ գլոբալ ջերմաստիճանի 1,5 °C շեմը կայունորեն գերազանցելու ճանապարհով։
Նա նկատել է, որ ճգնաժամի հետևանքները տեսանելի են ամենուրեք․ բնությունը չի ճանաչում ո՛չ վարչական սահմաններ, ո՛չ էլ գերատեսչական արգելքներ։

«Այն պայմաններում, երբ ճգնաժամերը խորանում են և փոխադարձաբար ուժգնացնում միմյանց, չուշանալու միակ ճանապարհն այդ արգելքները վերացնելն ու ջանքերը մեկտեղելն է։ Շատ երկրներ պատրաստ չեն այս համապարփակ մոտեցումը նոր մակարդակի հասցնել։

Գիտությունն ու պրակտիկան տալիս են միանշանակ պատասխան․ հապաղումը բազմապատկում է միջոցառումների իրականացման ծախսերը, մինչդեռ քաղաքականության մեջ համակցված մոտեցումը հնարավորություն է տալիս արագացնել գործընթացն ու նվազեցնել ծախսերը։ Եթե կենսաբազմազանության կորստի խնդրի լուծումը հետաձգվի 10 տարով, ապա անհրաժեշտ քայլերի արժեքը կկրկնապատկվի, իսկ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուշացումը հետագայում կարող է տարեկան առնվազն 500 միլիարդ դոլար արժենալ»,— շեշտել է նա։

Բանախոսը նաև հայտնել է, որ վերջին 30–50 տարիների ընթացքում յուրաքանչյուր տասնամյակում կենսաբազմազանությունը նվազել է 2–6 տոկոսով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան