Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:03 22-09-2025

Իշխանությունը կրթական ոլորտում իրականացնում է ինքնության ոչնչացում. ուսուցիչ

Մոտ մեկ ամիս է՝ մեկնարկել է նոր ուսումնական տարին, բայց ուսուցիչներն ու ծնողները դժգոհ են։ Այս տարի Այբբենարանում բացակայում են Մեսրոպ Մաշտոցի նկարը և նրա մասին տեղեկություններ։

Այբբենարանի հեղինակներից Աստղիկ Բալայանը նշել է, որ Մեսրոպ Մաշտոցը դասագրքի մեջ ներկայացված է QR կոդերի միջոցով։ Այս ամենը դժգոհություն է առաջացրել տարրական դասարանների աշակերտների ծնողների մոտ։ Շատ ծնողներ գտել են այլընտրանքը` դասագրքի էջին փակցրել են Մեսրոպ Մաշտոցի նկարը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է մանկավարժ Արմեն Ներսիսյանի հետ։

«Իշխանությունը կրթական ոլորտում իրականացնում է ինքնության ոչնչացում և հայ քաղաքակրթության կոդի փոփոխություն»,- ասում է Արմեն Ներիսիսյանը։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։