Ուղիղ եթեր
Ներքին 21 րոպե առաջ - 16:00 20-10-2026

Ով է նվաստացնում հայ իրավապահին և ուզում Ստալին դառնալ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ինձ նամակ գրեք` ես կպատժեմ։ Հոկտեմբերի 19-ին այսպիսի բան է ասել Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների մասնակիցների կողմից արվող հրապարակումներին։

«ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ։ Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,- ասել է վարչապետը, ապա հավելել.- «Կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար կպայքարեն, բայց այդ պայքարն էլ պետք է լինեն արդարացի, փաստարկված, հիմնավորված, որովհետև բանավոր, մերկապարանոց հայտարարությունների վրա մենք չենք կարող գործել»։

Սա վտանգավոր ու հակաժողովրդավարական մոտեցում է։

Պետությունը, մասնավորապես` ԱԱԾ-ն, հսկում է քաղաքականության մեջ ներգրավվածներին։ Օրինակ` հունիսի 7-ի ընտրություններից առաջ ու հետո ԱԱԾ-ն ակտիվորեն հետևում էր ընդդիմադիր գործիչներին, ակտիվիստներին, նույնիսկ` համակիրներին։ Բազմաթիվ վարույթներ են հարուցվել այդ վերահսկողության ու գաղտնալսումների արդյունքում։ Ինչպե՞ս էին այդ ժամանակ ընդդիմադիրներն հսկում, նույնպես կարող են հիմա ՔՊ-ականներին վերահսկել ու պատժել քաղաքացու իրավունքներն ու օրենքները խախտող, լկտի, անդաստիարակ ու չարամիտ ՔՊ-ականին։ Այսինքն` եթե ուզում են օրենքն ու մարդու իրավունքը պաշտպանել, ապա կարող են անել` առանց քաղաքացու նամակի։ Իսկ այսպես տպավորություն է ստեղծվում, թե պարզապես զգուշացնում են ՔՊ-ականներին, որ այնպես խախտեն օրենքն ու իրավունքը, որ քաղաքացիները չբողոքեն։ Իսկ եթե քաղաքացին չի բողոքում, ապա իրավապահը չի նկատելո՞ւ ՔՊ-ականի կողմից կատարվող ապօրինությունը։

Երկրորդ մտահոգությունը մշակութային աստառ ունի։ Պետության ղեկավարին փակ նամակ գրելը բնորոշ է բռնապետական համակարգերին։ Խորհրդային բռնազավթման տարիներին մարդիկ նամակ էին գրում Ստալինին, նույնիսկ` մեռած Լենինին։

Ստալինը բռնապետ էր, համակարգը` համամարդկային, հակաքաղաքակրթական։ Իրավապահ համակարգը ավելի զբաղված էր քաղաքական հետապնդումներով ու բռնաճնշումներով։ Բազմաթիվ մարդիկ մատնագրեր էին գրում։ Այսպես արդարացվում էին համատարած բռնաճնշումները։

Օրինակ` Սասունցի Դավթի գիպսե արձանի սուրը «եղբայրական Թուրքիայի դեմ ուղղելու» մեղադրանքով 1939-ին ձերբակալվել է Երվանդ Քոչարը։ Բազմաթիվ մտավորականներ նամակներ են գրել Ստալինին, որ ազատ արձակվի հանիրավի կալանավորված տաղանդավոր քանդակագործը։ Եվ Քոչարը 2 տարի 2 ամիս նստելուց հետո ազատ է արձակվել։

Հիմա էլ Փաշինյանն է հորդորում, որ մարդիկ իրեն նամակ գրեն։ Արդյո՞ք Փաշինյանն ուզում է Ֆրանկո կամ Մուսոլինի դառնալ։ Թե՞ ուզում է ՔՊ-ականների ապօրինությունների պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա, որը չի բողոքում, նամակ չի գրում վարչապետին, թույլ է տալիս, որ ՔՊ-ական չինովնիկները ապօրինություններ ու խախտումներ անեն։

Ուշագրավ է այն, որ վարչապետը կոչ չի անում ապօրինությունների պարագայում դիմել համապատասխան մարմիններին` ոստիկանություն, դատախազություն, ՄԻՊ, ԱԱԾ, այլ` իրեն։ Սա հիմք է ենթադրելու, որ այդ կառույցները արձագանքում են ՔՊ-ականի ապօրինության մասին հաղորդումներին միայն Փաշինյանի ցուցումից հետո։ Իսկ Փաշինյանն էլ ցուցում է տալիս միայն այն դեպքում, երբ քաղաքացին այդ մասին անձամբ խնդրում է, դիմում նամակով ու ներկայացնում հիմնավորումներ։

Կարճ ասած` Փաշինյանը վատ ճանապարհ է ընտրել, որը տանում է դեպի բռնապետություն։ Դրանից զատ` քաղաքացիներին ուղղված այս կոչը նվաստացուցիչ է առաջին հերթին իրավապահների համար։ Իսկ քաղաքացին կարող է հիվանդանալ, թյուրիմացաբար կարծելով, թե պետությունը Փաշինյանն է։ Գուցե նաև ոմանք ուրախանան, որ կարող են նամակ գրել և հարցեր լուծել։ Խորհրդային բռնազավթման տարիներին մարդիկ նամակ էին գրում Ստալինին նույնիսկ նրա մահից հետո, որովհետև հաջորդները բռնապետական այդ ավանդույթը չէին շարունակում։ Իսկ մարդիկ ո՞ւմ գրեն վաղը, երբ Փաշինյանը պարտվի և ընդդիմություն դառնա։



Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան