Արտաքին Ներքին 2 ժամ առաջ - 10:25 20-10-2026

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում՝ Հայ կաթողիկե Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում, տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքար։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաջարանի համայնքապետարանը։Նշվում է, որ այս նշանակալի իրադարձությունը ևս մեկ կարևոր քայլ է Քաջարան–Սեն Շամոն քույր քաղաքների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման և միջազգային հանրությանը ներկայացնելու ճանապարհին։Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, տեղի հայ համայնքի անդամներ և հյուրեր։Եկեղեցական հատուկ արարողակարգից հետո խաչքարն օծվել է Ֆրանսիայի հայ կաթողիկե առաջնորդ, եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ՝ Տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։

Օրվա ընթացքում մատուցվել է նաև Սուրբ պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Մանվել Փարամազյանն ու Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան՝ ընդգծելով երկու համայնքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների, փոխադարձ համագործակցության և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Քաջարանի համայնքապետի համար։ Հայկական հոգևոր ու մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնության և ունեցած ավանդի համար Մանվել Փարամազյանը եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվել է հայ նահատակ Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով, իսկ Տեր Ռաֆայել Շեֆիքյանի կողմից՝ Սեն Շամոնի Հայ կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։

«Հայկական խաչքարի տեղադրումը խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքի, այլև ողջ հայության համար։ Այն հայ ժողովրդի պատմական հիշողության, քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և սերունդների միջև անխզելի կապի յուրօրինակ արտահայտությունն է։

Այսուհետ Սեն Շամոնի հայկական խաչքարը կկանգնի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման, հայ ժողովրդի տոկունության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մնայուն խորհրդանիշ»,-ասել է Մանվել Փարամազյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի