Մամուլ 3 տարի առաջ - 08:23 21-12-2022

Վանիկ Ասատրյանի դեմ հարուցված քրեական վարույթը կարճվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարճել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի դեմ հարուցված քրեական վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի պաշտպան Էմիլ Բեգլարյանը հաստատեց տեղեկությունը եւ հավելեց, որ վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Պաշտպանի խոսքով՝ առողջական խնդիրներից ելնելով է առաջարկ եղել, որ Վանիկ Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվի: Հիշեցնենք, որ Վանիկ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով: Ընտրակաշառքի գործով կալանավորվել էր նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի գործով դեռեւս սայլը տեղից չի շարժվում. քրեական վարույթը դեռ կարճված չէ»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան