Մամուլ 2 տարի առաջ - 08:02 14-05-2024

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ։

Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, եւ այն այս պահին ուսումնասիրում են։ Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթի հարուցման հիմքը «Մարտի 1-ի» գործն է։ «Ժողովուրդ» օրթաթերթը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնել էին, թե կարգապահական վարույթների մասով տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսեւորի. կպատժի՞ դատավորին, թե՞ կների՝ Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան