Մամուլ 3 տարի առաջ - 08:46 13-12-2022

Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել»: Նախարարի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Արմֆարմացիա»-ն, դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել արգելված պետական օժանդակության եւ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վանաձորի եւ Գորիսի բժշկական կենտրոնների կողմից կազմակերպված գնումների մրցույթների հաղթող ճանաչվել է դեղ ներմուծող եւ վաճառող «Վագա ֆարմ»-ը, ինչը դժգոհություն է առաջացրել «Արմֆարմացիա»-ի մոտ:

Այս ընկերությունը դիմել է Առողջապահության նախարարություն եւ հայտնել, որ «Վագա ֆարմ»-ի կողմից գնման պայմանագրերով նախատեսված եւ մատակարարված «Ֆրաքսիպարին» դեղը գրանցման հավաստագրի իրավատիրոջ մասով չի համապատասխանում ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղի գրանցման իրավատիրոջը, եւ պահանջել է պարզաբանում տալ: Իր հերթին նախարարությունից պարզաբանել են, որ «Վագա ֆարմ» ընկերության կողմից ներմուծվող «Ֆրաքսիպարին» դեղի գրանցման վավերապայմանները, բացառությամբ գրանցված հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ տեղեկատվության, համապատասխանում են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղի վավերապայմաններին: Այս պատասխանից հետո «Արմֆարմացիա»-ն դիմել է հանձնաժողով, սակայն անպտուղ:

Ըստ հանձնաժողովի՝ նախարարության կողմից «Վագա ֆարմ» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման փաստը հաստատված չէ, եւ որոշվել է Առողջապահության նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով