Մամուլ 2 տարի առաջ - 07:28 15-11-2023

Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը քիչ ժամանակ է մնացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Դատելով ԱԺ վերջին նիստից՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել։

ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է. «Մեզ տեղեկություններ են հասնում, որ քաղաքացիներից բժշկական հաստատություններում կանխիկ գումարներ են ուզում… Այդ գումար ուզող մարդն այն գողանում է։ ՀՀ-ում բոլոր բժշկական ծառայությունները կատարվում են անկանխիկ եղանակով։ Զարմացած եմ, որ այդ երեւույթն այսքան համատարած բնույթ է կրում։ Սա եւ՛ առողջապահական համակարգի, եւ՛ իրավապահ մարմինների բացթողումն է»։

Ինչպես հայտնի է, բուժկենտրոններում վճարումներն անկանխիկ եղանակով են. այդ մասին շատ է խոսվել։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է քիչ-քիչ անցում կատարել բացարձակ անկանխիկ եղանակի, որ անգամ տերմինալներով կանխիկ փողը չմուտքագրեն, այլ քարտով վճարեն։ Ու հիմա Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցի դեմ նման դեմարշ է սկսել ՔՊ-ի կարկառուն դեմքերից մեկը։ Սա պատահական չէ, եւ նա նման հրապարակային քայլերի չէր գնա առանց Փաշինյանի հետ ճշտելու։

Ասել է թե՝ այս ամենը արվում է՝ եւս մեկ անգամ կարծես ցույց տալու, որ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում առողջապահության ոլորտին. Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ դա առողջապահական համակարգի, ասել է թե՝ իրենց նախարարի բացթողումն է։ Ու հիմա ենթադրվում է, որ այսպես նախարարի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում։

Փաստորեն, Ավանեսյանին չի փրկի անգամ ՔՊ-ական դառնալն ու կուսակցական միջոցառումներին գերակտիվ մասնակցելը։ Նա հրաժեշտ կտա պաշտոնին՝ չնայած ամեն գնով վարչապետի աչքին երեւալու, նաեւ սիրաշահելու փորձերին։ Կարծես թե, սա արվում է՝ ապահովագրական համակարգի ներդրմանն ընդառաջ։

Սա թերեւս այլ պատմություն է՝ իր բազմաթիվ խութերով ու նախապատմություններով։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող