Ներքին 3 տարի առաջ - 16:35 09-12-2022

Եթե վարչապետը զենքը պահում է մեկի գլխին, այս օրենքով՝ ՊՊԾ-ն վարչապետին պիտի օժանդակի. Արծվիկ Մինասյան

Ակնհայտ է, որ ազգային անվտանգության համակարգի հերթական կազմաքանդումն է. ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ թեպետ այս փոփոխությունները ներկայացվում են՝ որպես «փոքրիկ բարեփոխումներ», սակայն դրանք իրականում գլոբալ փոփոխություններ են: «Եթե անգամ ռեֆորմը պիտի վերաբերի բոլորին, ուրեմն պիտի ներկայացվի ռեֆորմի ամբողջական ծրագիրը»,- ասաց նա:

Մինասյանն ընդգծեց՝ արդեն իսկ բազմիցս համոզվել ենք, որ ՊՊԾ-ն այսօր այն ռազմականացված կառույցն է, որ իրականացնում է թե ընդդիմադիրների և թե քաղաքացիների նկատմամբ ահաբեկման որոշումները: «Ուզում եմ հիշեցնել՝ ինչպես էին դիպուկահարները թիրախավորում հանրահավաքի մասնակիցնեին»,- նշեց նա:

Նա փաստեց նաև, որ նախագծում անհստակություններ կան: «Եթե, օրինակ, վարչապետը վերցնում է զենքը և պահում մեկի ճակատին, որ պետք է հիմա գյուլլի, ապա ի՞նչ ֆունկցիա պիտի իրականացնի ՊՊԾ-ն: Էստեղ նկարագրվածով, ստացվում է, որ նույնիսկ պետք է օժանդակի՝ ի տարբերություն այլ պաշտպանվող անձանց: Եթե մի ընդդիմադիր գործիչ, որի համար մեծ վերապահումով վարչապետը համաձայնել է, որ պետական պահպանություն իրակակնացվի, փորձի խախտել նույնիսկ ճանապարհային երթևեկության կանոն, ապա ՊՊԾ-ն նրան պիտի զգուշացնի, ավելին՝ դադարեցնի պահպանությունը, և իրականացնի կանխարգելիչ գործողություններ: Իսկ այս երեք անձը՝ Հանրապետության Նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը կարող են իրականացնել կոնկրետ քրեորեն պատժելի արարք՝ հանցագործություն, մարդասպանության փորձ, նայց ՊՊԾ-ն ոչ մի գործառույթ չունի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով