Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:51 24-09-2023

Այս դժբախտության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի ազգադավ հայտարարութունն էր․ Արծվիկ Մինասյան

«Այսօր հրատապ է արցախահայության գոյության հարցը։ Կարծում եմ՝ այս շարժման ակունքում հենց այդ փրկության գաղափարն է։ Մեր արցախցի քույրերն ու եղբայրները, որ օրեր շարունակ իրենց պահանջներն էին առաջադրում, ընդվզումն էին արտահայտում այն իշխանության նկատմամբ, որ պարտավոր էր իր քաղաքացիներին տեր կանգնել, կարծում եմ, որ այդ իշխանության անգործության պատճառն է, որ մեր հայրենակիցները այսօր գտնվում են նման ծանր պայմաններում»,- այս մասին ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։

Միանասյանը շեշտեց, որ առաջին խնդիրը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունն է․ նրանք պետք է գտնվեն ՀՀ անմիջական հովանու ներքո։

«Այս վերջին շրջանի դժբախտության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի ազգադավ հայտարարությունն էր և դրան համապատասխան նաև գործողությունները այն առումով, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Սա է պատճառը, որ նույնիսկ միջազգային հարթակում՝ ԱԽ նիստում, երբ որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը փաստերով ներկայացնում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, Ադրբեջանի ներկայացուցիչը ՀՀ վարչապետի խոսքն է մեջբերում և դրանով ստորացնում թե՛ Արարատ Միրզոյանին, թե՛ Հայաստանը»,- ասաց ՄԻնասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող