Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:18 23-12-2022

Դադարեցրեք այս կամ այն անձին մեղադրելը նախկինում կատարված արարքների մեջ. ելքը իշխանության հեռացումն է. Արծվիկ Մինասյան

Այո, ընդդիմությունն ունեցել է և ունի բազմաթիվ թերություններ, բայց ի տարբերության իշխանության, ընդդիմության գործունեությունն ազգակործան չեն կարող լինել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Որպեսզի ընդդիմության գործողություններն արդյունք ունենան, վերջնանպատակին հասնեն, մեր հանրությունը պետք է համախմբվի գաղափարների շուրջ: Անընդհատ մենք ասում ենք ժամանակը քիչ է և անընդհատ մեղադրանքների տակ ենք, որ արագ գործողությունների գնացեք: Լավ, եթե կա ավելի լավ, արդյունավետ միջոց, որ հանրությանը համախմբելու մոտեցումից ավելի լավն է, թող այդ մարդիկ ասպարեզ գան, թող կատարեն, մենք կաջակցենք իրենց: Բայց մենք ունենք հսկայական մի հակահայ արշավ, որն արտահայտվում է թե ֆեյք լրատվամիջոցների առկայությամբ, թե կեղծ տեղեկություններ տարածելու իշխանական ու թրքական, ադրբեջանական կազմակերպված գործողություններ: Իշխանությունը դա անում է իշխանությունը պահելու համար, նրանք էլ Հայաստանի ու հայ ժողովրդի մեջ պառակտում մտցնելու համար:

Այդ թիրախները չտեսնել, դրանց ոչնչացման շուրջ չհամախմվել, նշանակում է չտեսնել Հայաստանի ն սպառնացող վտանգները: Իմ հորդորն ու խնդրանք է, որ դադարեցնեն արհեստական, կեղծ լուրերին հետևելը, դադարեցնեն այս կամ այն անձին մեղադրելը նախկինում կատարված արարքների մեջ: Հարկավոր է մտածել ստեղծված վիճակից ելքի մասին, իսկ այդ ելքը օրվա իշխանության հեռացումն է»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ ՄԻԵԴ-ի որոշումից եւ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումից հետո անգամ Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Այն, որ Ադրբեջանն իր հանցավոր ռեժիմով դարձել է պատուհաս նաեւ միջազգային հանրության համար, դա հաստատում են բոլորը, բայց դա մեզ ոչինչ չի տա, եթե մենք չկարողանանքն նույնիսկ քարոզչական դաշտում ճիշտ շեշտադրումներ կատարել:

Եթե Հայաստանն իր պաշտոնական տեսակետը կառուցեր ինքնորոշված Արցախի սկզբունքի վրա, կարող ենք ունենալ հաջողություն: Բայց դատելով Հայաստանի իշխանության խոսույթից, որոնք խուսափում են ինքնորոշման իրավունքի արծարծումից, Արցախի Հանրապետության կայացած փաստից, և հարցը տեղափոխում են Արցախի հայ բնակչության իրավունքների պաշտպանության դաշտ, դա տալիս է հնարավորություն, որ Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր ռեժիմները շարունակաբար իրականացնեն իրենց դարավոր երազանքը՝ ոչնչացնել հայկական գործոնն այս տարածաշրջանից»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով