Արտաքին 3 տարի առաջ - 17:53 07-12-2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Ռուսաստանը փորձում է սառեցնել պատերազմն Ուկրաինայում

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր Յենս Սթոլթենբերգ հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է սառեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այս մասին Ստոլտենբերգը ասել է «Financial Times» պարբերականին տված հարցազրույցում։

Սթոլթենբերգի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է սառեցնել պատերազմն Ուկրաինայում, որպեսզի գարնանը նոր հարձակում սկսի։ Նա նշել է, որ ձմռան ընթացքում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ուկրաինան ցանկանում են վերախմբավորել և վերազինել իրենց ուժերը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ դաշինքի անդամ երկրները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային։ Նա նաև նշել է, որ ներկայումս հակմարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու տարբերակներ չկան։

«Դիվանագիտական ​​լուծման պայմաններ հիմա չկան։ Որքան շատ ենք մենք ցանկանում խաղաղ լուծում, այնքան ավելի արագ պետք է ռազմական աջակցություն ցուցաբերենք Ուկրաինային»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում