Արտաքին 4 տարի առաջ - 16:50 08-05-2022

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Ֆինլանդիային և Շվեդիային խորհուրդ է տվել անդամագրվել ՆԱՏՕ-ին, քանի դեռ Պուտինը «զբաղված է» Ուկրաինայով

Ֆինլանդիան և Շվեդիան պետք է միանան ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, ասել է դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը CNNBC-ին տված հարցազրույցում։
Սկանդինավյան երկու երկրներն էլ սկսել են դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո: ՆԱՏՕ-ին անդամակցելը կտրուկ կփոխի երկու երկրների հարաբերությունները Կրեմլի հետ՝ երկար տարիների չեզոք քաղաքականությունից հետո: Ֆինլանդիան և Շվեդիան առաջիկա օրերին կհայտարարեն իրենց ծրագրերի մասին։
«Ինչ վերաբերում է Ֆինլանդիային և Շվեդիային, կարծում եմ այս երկու երկրները դաշինքին միանալու հնարավորություն ունեն հիմա, քանի դեռ Պուտինը զբաղված է այլ գործերով, նա ոչինչ չի կարող անել դրա դեմ»,- ասել է Ռասմուսենը։
Ռուսաստանը նախազգուշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ին միանալու հետևանքների մասին, ապրիլին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք մեր բոլոր զգուշացումներն արել ենք թե՛ հրապարակայնորեն, թե՛ երկկողմանի խողովակներով, նրանք գիտեն այդ մասին», ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան