Արտաքին 4 տարի առաջ - 17:17 25-10-2021

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ֆինլանդիային ընդունել դաշինքի մեջ. Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է ընդունել Ֆինլանդիային, սակայն անդամակցության մասին որոշումը կկայացնի ինքը՝ երկիրը։ Այս մասին նա ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ ասուլիսում:

«Դաշինքի դռները բաց են, բայց դա պետք է լինի Ֆինլանդիայի որոշումը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հարցին՝ արդյոք դաշինքը կմիջամտի՞ Ֆինլանդիայի վրա հարձակման դեպքում, նա պատասխանել է, որ երկիրը ՆԱՏՕ-ի գործընկերն է միայն։ Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածում ասվում է, որ մեկ անդամի դեմ զինված հարձակումը հավասարազոր է ամբողջ դաշինքի դեմ հարձակման։ Գործընկերների համար, սակայն, այս հոդվածը չի կիրառվում:

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է Ֆինլանդիայի հետ և հույս դնում նրա վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով