Արտաքին 5 տարի առաջ - 11:13 20-06-2021

ԱՄՆ-ն Ռուսաստանի պատճառով կարող է սառեցնել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ NI

ԱՄՆ-ը կարող է կասեցնել Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցի քննարկումը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների կարգավորման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է ամերիկյան National Interest ամսագիրը:

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ն չի ցանկանում ամրապնդել ռուս-չինական համագործակցությունը և պատրաստ է փոխզիջումների գնալ, որպեսզի Ռուսաստանը չընկնի Չինաստանի «գիրկը»:

«Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանին առաջարկվեն պայմաններ, որոնք համապատասխանում են իր ազգային շահերին, այդ թվում` սառեցնելով ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը », - նշում է հոդվածի հեղինակը:

Հունիսի 16-ին Ժնևում բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Բանակցությունների ընթացքում Բայդենը Պուտինին առաջարկել է քննարկել՝ արդյոք Ռուսաստանը պետք է մեծացնի կախվածությունը Չինաստանից: Դրանից հետո Global Times-ի չինական հրատարակությունը Ռուսաստանի համար նվաստացուցիչ է համարել Բայդենի այն հայտարարույունը, թե Պեկինը ճնշում է գործադրում Մոսկվայի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան