Արտաքին 5 տարի առաջ - 09:20 13-05-2021

Դոնբասի ինքնավարությունը կարգելափակի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Դոնբասին ինքնավարություն տրամադրելը կարող է արգելափակել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին , կարծում Է Bloomberg գործակալությունը: ՏԱՍՍ-ի հաղորդմամ՝ նման եզրակացություն է արվել ԵՄ փաստաթղթի հիման վրա:

Փաստաթղթում նկարագրված են այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել «Ռուսաստանի կողմից գործողությունների» նկատմամբ Ուկրաինայի «կայունությունը բարձրացնելու համար»:

Այդ քայլերի թվում են «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում աջակցության ուժեղացումը, ներառյալ կիբեռսպառնալիքներին ու ապատեղեկատվությանը հակազդելը», COVID-19-ի դեմ պատվաստումների անցկացմանն աջակցելը և Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ամրապնդումը:

Նշվում է նաև Ղրիմի և Դոնբասի շրջանների բնակիչների ռուսական անձնագրերի ճանաչման մերժման միջոցների ուժեղացման մասին:

Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը ցանկանում է միավորել Դոնբասը։

Նշվում է, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները միանշանակ չեն ընդունել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը: Նրանցից ոմանք պաշտպանել են այդ նախաձեռնությունը, իսկ մյուսները կարծում են, որ Ուկրաինան բավարար ուշադրություն չի դարձնում կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով