Ներքին 3 տարի առաջ - 12:54 05-12-2022

Ադրբեջանցիներն ու ՌԴ խաղաղապահները պայմանավորվել են «Ղարաբաղում ապօրինի արդյունահանման ճանապարհային քարտեզ մշակել»

Ադրբեջանի ներկայացուցիչներն ու Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները պայմանավորվել են «Ղարաբաղում ապօրինի արդյունահանման ճանապարհային քարտեզ մշակել», գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտնել է, որ Ղարաբաղ էր գործուղվել ադրբեջանցի մասնագետների մի խումբ, որը պետք է «հետաքննի և մշտադիտարկի բնական պաշարների ապօրինի շահագործումն ու դրա բնապահպանական հետևանքները»։

Քննարկումը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին Իվանյան (Խոջալու) գյուղում տեղակայված խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։ Մասնակցել են նաև AzerGold ՓԲԸ ներկայացուցիչները։ Նշվում է, որ քննարկումից հետո Ադրբեջանի ներկայացուցիչները վերադարձել են Շուշի։

«Խաղաղապահ ուԺերի շտաբում տեղի ունեցած քննարկումների արդյունքում սկսվել է ճանապարհային քարտեզի մշակումը՝ Ադրբեջանի բնապահպանության և այլ հաստատությունների մասնակցությամբ, նշված ուղղությամբ աշխատանքների իրականացման նպատակով»,- ասել են ադրբեջանական նախարարությունից։

Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով