Ներքին 2 տարի առաջ - 13:22 04-12-2023

Իշխող ուժը պետք է առաջարկի այլ ճանապարհային քարտեզ կամ հրաժարական տա. Արծվիկ Մինասյան

Իշխանության գլուխ կանգնած քաղաքական ուժը կա՛մ պետք է փոխի իր նախընտրական ծրագրերում առկա դրույթները, կա՛մ պետք է հրաժարական տա։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայատրարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին խմբակցության հայտարարության նախագիծը։

«Եթե մեծամասնություն կազմող ՔՊ-ն իր որոշմամբ է մեծ հաշվով հնարավորություն տալու այս հայտարարությունը ընդունել կամ մերժել՝ կամ պետք է առաջարկի նախընտրական ծրագրի և կառավարության ծրագրով ամրագրված և ստանձնած պարտավորության այլ ճանապարհային քարտեզ, եթե դա էլ չի անում, բնականաբար, վերջին լուծումը մնում է հրաժարական և հեռացում»,-հայտարարեց Մինասյանը

Նա նշեց, որ առաջին անգամ է, որ 58 հազար քաղաքացու ստորագրությամբ հանրությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, ինչն ամարագրված է հայտարարության մեջ։

«Սա կարևոր գործիք է այն քաղաքական ուժերի հանդեպ վերահսկողություն իրականացնելու, որոնք նախընտրական ծրագրերում և իրենց հայտարարություններում ամրագրել են նորմեր, որոնք անհրաժեշտ է նաև քաղաքացիների կողմից ընթացիկ վերահսկողություն իրականացնելու առումով»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան