copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:44 03-12-2022

Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է․ Արցախի տեղեկատվական շտաբ

Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: