Ներքին 3 տարի առաջ - 22:53 03-12-2022

Հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այցելել են Գեղարքունիքի մարզ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորներ ՝ Սերյան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Գառնիկ Դանիելյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցինք Գեղարքունիքի մարզ:

Եղանք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում սահմանամերձ դարձած գյուղերում, այցելեցինք ռազմական գործողությունների արդյունքում զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին:



Ժողովրդային հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ ունեցանք Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:

Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն:

Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը:

Առաջիկա օրերին լինելու ենք նաև այլ մարզերում»,- գրել է Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով