Ներքին 8 ամիս առաջ - 15:23 10-02-2026

Մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել. Իշխան Սաղաթելյան

Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Գտնում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը ևս պետք է գնան խոշոր բլոկներ ստեղծելու ճանապարհով: Մենք առաջարկում ենք, որ այդ ուժերը միավորվեն, որպեսզի կարողանանք այս խնդիրը լուծել: Եթե ընդդիմությունը չհաջողի ու այս իշխանությունը շարունակի մնալ, մենք կգնահատենք խորը ձախողում, հետևաբար՝ ճիշտ ենք համարում միավորել ուժերը ու հասնել հաջողության: Հետընտրական շրջանի համագործակցությունը կյանքը և ժամանակը ցույց կտա:

Առանձին չենք ցանկանում մասնակցել, բայց ոչ այն պատճառով, որ շեմը հաղթահարելու խնդիր ունենք՝ մենք այն ուժը չենք, որ շեմը հաղթահարելու խնդիր ունենանք: Մենք խորհրդարան անցնելու ու 10 պատգամավոր ունենալու խնդիր չունենք, ցանկանում ենք ընդդիմադիր դաշտում խոշոր բլոկներ ստեղծել, բլոկներ, որոնք իրենց ուժերը կմեկտեղեն, ավելի լավ արդյունք կգրանցեն, և կկարողանանք այս չարիքի իշխանությունից ազատվել

Ռոբերտ Քոչարյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջնորդը չի, ոչ ինքն է այդ մասին ասել, ոչ էլ մենք: Մենք ասել ենք, որ՝ արժևորելով «Հայաստան» խմբակցության գործունեությունը, նպատակ ունենք պահպանելու, և այդ ուղղությամբ քննարկումներ են տեղի ունենում»,- նշել է Սաղաթելյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան