Արտաքին 1 տարի առաջ - 18:34 06-06-2025

Իսրայելը մտադիր է Գազայում համագործակցել ՀԱՄԱՍ-ի դեմ հանդես եկող ուժերի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է, որ իր երկիրը համագործակցում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման դեմ հանդես եկող պաղեստինյան մի քանի ուժերի հետ: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցերում գրել է, որ երկիրն «ակտիվացրել է աշխատանքը» Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ հանդես եկող մի քանի պաղեստինյան կլանների հետ։

Այս հայտարարությունը դարձել է անկլավում գտնվող զինված պաղեստինյան խմբավորումներին Իսրայելի աջակցության առաջին հրապարակային խոստովանությունը։

Միևնույն ժամանակ Նեթանյահուն չի պարզաբանել, թե հատկապես ինչ աջակցություն է Իսրայելը ցուցաբերում այդ կլաններին, և նրանք կոնկրետ ինչ դեր են խաղալու։ Նա ասել է, որ կառավարությունը համագործակցության շուրջ որոշում է ընդունել «անվտանգության ծառայության աշխատակիցների» խորհրդով՝ իսրայելցի զինվորների կյանքը փրկելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան