Արտաքին 4 տարի առաջ - 18:16 18-06-2022

Իսրայելը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասին և ռազմական դիրքերին՝ ի պատասխան հրթիռակոծության

Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները և անօդաչուները շաբաթ օրը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման զենքի արտադրամասին և ռազմական դիրքերին՝ ի պատասխան ավելի վաղ նույն օրը Իսրայելի տարածքի հրթիռակոծման: Այս մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածից հրթիռ է արձակել Իսրայելի հարավի խաղաղ բնակիչների ուղղությամբ, հրթիռը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը: Որոշ ժամանակ առաջ, ի պատասխան հրթիռակոծության, իսրայելական բանակի կործանիչները և թռչող սարքերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական մի շարք թիրախների ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Օդային գրոհների են ենթարկվել «զենքի արտադրամասը», որը տեղակայված է պաղեստինյան անկլավի տարածքում գտնվող «ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի տարածքում», ինչպես նաև «Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ևս երեք ռազմական հենակետեր»,- նշել է մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան