Ներքին 4 տարի առաջ - 01:02 04-06-2022

Սաղաթելյան Իշխան, երկյուղած հայացքդ խոսում էր այն մասին, որ քաջ գիտակցում ես տեղի ունեցածը և այն ինչը սպասվում է քեզ․ Խաչատրյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը գրել է․

«Այսօր հասարակական կարգը պահպանող ոստիկանների վրա խուժանի կողմից հարձակում է իրականացվել, որի արդյունքում առնվազն 20 ոստիկանության ծառայող և քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել բուժհաստատություններ։ Ոստիկանության մեկ ծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Այս հանցավոր արարքները շատ արագ կստանան քրեաիրավական գնահատական։ Հանցագործության կազմակերպիչները և կատարողները օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության և կանգնեն դատարանի առջեւ։

Սաղաթելյան Իշխան, երկյուղած հայացքդ խոսում էր այն մասին, որ քաջ գիտակցում ես տեղի ունեցածը և այն ինչը սպասվում է քեզ։ Հնարավորության դեպքում իհարկե կերազեիր ճողոպրել քեզ յուրահատուկ ձեւով, բայց այս անգամ չի հաջողվի։

Պատասխան եք տալու ամեն ոստիկանի, ամեն քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»