Արտաքին 3 տարի առաջ - 18:14 29-11-2022

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը ենթադրում է, որ Սաակաշվիլին ձևացնում է, թե առողջական խնդիրներ ունի


Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն ենթադրում է, որ երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ներկայումս գտնվում է բանտում, իրականում հիվանդ չէ և ձևացնում է, թե տարբեր հիվանդությունների ախտանիշներ ունի։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը։

Կոբախիձեն հիշեցրել է, որ Վրաստանի նախկին նախագահի ընկերուհիներից մեկը՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն բանտից դուրս է եկել անվասայլակով, սակայն դա վերջին անգամն էր երբ նրան տեսել են անվասայլակի վրա։

«Դա առաջին և վերջին անգամն էր, երբ նա հայտնվեց անվասայլակի վրա։ Հաջորդ օրը նա դուրս թռավ դրանից, ինչու՞, որովհետև դա իմիտացիա էր։ Նմանատիպ սիմուլյացիայի հետ գործ չունե՞նք այս դեպքում։ Այս հարցերին անհրաժեշտ է պատասխանել առաջին հերթին ախտորոշման միջոցով»,- ասել է Կոբախիձեն։

Վերջինս Սաակաշիլիի ծանր առողջական վիճակի մասին պնդումները որակել է արմատական ​​ընդդիմության շահարկումներ և դատարկ ենթադրություններ։ Նա շեշտել է, որ նախկին իշխող կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», իրավունք չունի խոսել մարդու կյանքի իրավունքի մասին՝ նկատի ունենալով Սահակաշվիլիին, քանի որ նրա կառավարման տարիներին կուսակցությունը բազմաթիվ հանցագործություններ է կատարել։

«Սպանությունը, խոշտանգումները, բռնաբարությունները, անմարդկային վերաբերմունքը ձեր կողմից կատարված հանցագործություններ են, և այս համակարգը ղեկավարել է Սահակաշվիլին»,- ասել է Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեն Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մեղադրել է նաև այն բանի համար, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան ներկայումս գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը շեշտել է, որ Սահակաշվիլին այլ բանտարկյալների համեմատ արտոնյալ վիճակում է։ Նրա խոսքով՝ ի տարբերություն այլ բանտարկյալների, որոնք կարող են առողջական ավելի ծանր վիճակում լինել, Սահակաշվիլին գտնվում է ոչ թե բանտում, այլ բուժհաստատությունում։

Նա վերստին նշել է, որ ընդդիմությունը նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակը երկրում, իսկ Սաակաշվիլիի գործոնը գործիք է այդ նպատակին հասնելու համար։ «Ուզում եք կրկնել՝ հերթական անգամ երկիրը շփոթեցնել Միխեիլ Սաակաշվիլիի միջոցով։ Ձեզ թույլ չեն տա դա անել»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագհի փաստաբաններն ու ընտանիքի անդամներն արդեն մի քանի ամիս է, ինչ խոսում են Սահակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման մասին՝ պահանջելով նրան տեղափոխել արտասահման բուժվելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան