Արտաքին 3 տարի առաջ - 12:30 28-12-2022

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները հերքում են Ռուսաստանի նախագահի ներկայացուցչի գաղտի այցի մասին լուրերը

Վրաստանի իշխանությունները անհեթեթ և կեղծ են անվանել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի՝ Վրաստան հնարավոր ոչ պաշտոնական այցի մասին տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Հաղորդվում է, որ մի շարք աղբյուրներ՝ հիմնականում թելեգրամյան ալիքներ տեղեկություններ են տարածել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնացը մեկօրյա գաղտնի այցով ժամանելու է Վրաստան, որի ընթացքում հանդիպելու է Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ «Նույնիսկ նման այցի նախապատրաստումը խոսում է Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև հուսալի հարաբերությունների մասին»,- նշվում էր հրապարակման մեջ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ դա անհեթեթություն է, իսկ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նման տեղեկությունը տիպիկ ապատեղեկատվություն է որակել:

Վերջին շրջանում Ռուսաստանում մի քանի հայտարարություններ են արվել՝ ուղղված Վրաստանի ղեկավարությանը։

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ուղղակիորեն բարձր է գնահատել պաշտոնական Թբիլիսին՝ վրացական իշխանությունների քաղաքականությունը համարելով պատասխանատու ծանր իրավիճակում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Դենիս Գոնչարն ասել է, որ երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը, որով այդքան հպարտանում է Վրաստանի կառավարությունը, արձանագրվել է հենց Ռուսաստանի և նրա քաղաքացիների շնորհիվ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այս շաբաթ ասել է, որ «նույնիսկ, չնայած արտաքին բարդ իրավիճակին և դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը, ռուս-վրացական հարաբերությունները զարգանում են»։

Նշենք, որ այս հայտարարությունները վրացական իշխանությունների կողմից մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի