Արտաքին 1 տարի առաջ - 14:37 27-10-2024

Ալիևը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխանցում է News.am-ը։

«Այս քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը և ավանդական արժեքներին։ Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները կծառայեն Վրաստանի համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը։

Միևնույն ժամանակ, վստահություն եմ հայտնում, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ադրբեջանա-վրացական միջպետական ​​հարաբերությունների կայուն զարգացմանը՝ թելադրված պատմականորեն բարեկամության, եղբայրության և բարիդրացիության պայմաններում ապրած մեր ժողովուրդների կամքով և Հարավային Կովկասում և ավելի լայն աշխարհագրությունում մեր երկրների դիրքերի հետագա ամրապնդմանը։

Մեր քաղաքական երկխոսությունը շարունակելու համար հրավիրում եմ Ձեզ հարմար պահի պաշտոնական այց կատարել Ադրբեջան։
Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ ուղղված մեր ռազմավարական գործընկերության ամրապնդմանը` հանուն մեր ժողովուրդների բարգավաճման, մեր տարածաշրջանի բարօրության և անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ մեր փոխշահավետ գործունեության հաջող շարունակմանը»,- շնորհավորական իր ուղերձում հատարարել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»