Ներքին 3 տարի առաջ - 17:38 29-11-2022

Հայաստանում այսօր նշվում է հեռուստատեսության աշխատողի օրը

Հայաստանում հեռուստատեսության հիմնադրման օրը՝ նոյեմբերի 29-ը, սահմանվել է որպես հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոն: Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Հեռուստատեսության աշխատակիցների կատարած գործի իրական գնահատականը տալիս է հանրությունը, հեռուստադիտողը, որի հետ կապույտ էկրանի միջոցով ամենօրյա կապի մեջ է հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության առաքելությունը հանրային մտածողության, տարբեր խնդիրների նկատմամբ հանրային, ինչպես նաև անհատական մոտեցումների ու ընկալումների ձևավորումն է, այն դաստիարակություն, մշակույթ ու կրթություն, ճաշակ ու ոճ թելադրող է։

Այստեղ աշխատում են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները, ինչպես նաև անցնում են մասնագիտական կատարելագործման ամենօրյա ճանապարհով։

Մեր պետության և հասարակության համար կարևոր նշանակություն ունի հեռուստատեսության ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի տեղեկատվական անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը:

Ուստի և շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում անսպառ եռանդ ու նոր հաջողություններ ձեր դժվարին և պատասխանատու գործում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»