Ներքին 2 տարի առաջ - 18:46 05-12-2023

Այս տարի Կամավորների միջազգային օրը Հայաստանում նշվում է առանձնահատուկ կարևորությամբ․ Նարեկ Մկրտչյան

Դեկտեմբերի 5-ն աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։ Օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, կամավորների և կամավոր աշխատանքի կարևորությունն ու նշանակությունն առավելապես ընդգծվեց վերջին ամիսներին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում։ Պետության հետ համատեղ՝ մեր հայրենակիցներին օգնելու գործում ներգրավված էին տարբեր կամավորական խմբեր, որոնք ևս ունեցան իրենց արժեքավոր ներդրումը արագ և հասցեական արձագանքելու գործում։

Այս տարի Կամավորների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեկ այլ առանձնահատուկ կարևորությամբ։ Հոկտեմբերի 13-ին ուժի մեջ է մտել Ազգային ժողովի կողմից ընդունված «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը՝ ստեղծելով անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կամավորության ինստիտուտի կայացման և կամավորական մշակույթի զարգացման համար։ Ցավոք, մինչ այս, կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեին օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներ, ինչն էլ ոլորտի կայացման հիմնական խոչընդոտներից էր:

Լիահույս ենք, որ այժմ օրենքը կնպաստի հասարակության շրջանում փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կամավոր աշխատանքի միջոցով աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար նաև՝ աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։

Վստահ ենք, որ անհրաժեշտ իրավակարգավորումների ընդունումը հնարավորություն կտա կամավոր աշխատանքում ներգրավված անձանց ձեռք բերել մասնագիտական փորձառություն և ապա՝ հեշտությամբ գտնել աշխատանք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում