Արտաքին 3 տարի առաջ - 18:00 28-11-2022

Վրաստանի վարչապետը հայտնել է երկրի տնտեսության աննախադեպ աճի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ կարձանագրի։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Ղարիբաշվիլին այս մասին ասել է Վրաստանի կառավարության նիստի ընթացքում։

Վրաստանի վարչապետը երկրի տնտեսական աճի տեմպերն աննախադեպ է որակել։ Նա նշել է, որ արձանագրված տնտեսական աճը կազդի բնակչությանը տրամադրվող սոցիալական նպաստների վրա։

«Կանխատեսված 8,5 տոկոսի փոխարեն կունենանք 10 տոկոս։ Սա նշանակում է, որ մենք երկու տարի անընդմեջ ունենք երկնիշ տնտեսական աճ, ինչը խելամիտ տնտեսական քաղաքականության արդյունք է»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին շեշտել է, որ տնտեսությունում նկատվող դրական դինամիկան առկա է բոլոր ոլորտներում՝ արտադրությունից մինչև զբոսաշրջություն։ Նրա խոսքով՝ երկրի համախառն ներքին արդյունքը կհասնի շուրջ 80 միլիարդ վրացական լարիի, ինչը մեկ շնչի հաշվով կազմում է մոտավորապես 7500 դոլար։

Միևնույն ժամանակ Վրաստանի կառավարության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկրի իշխանությունները կրճատել են աղքատության մակարդակը, իսկ գործազրկության մակարդակն հասել է պատմական նվազագույնին։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ ընթացիկ տարվա արդյունքները թույլ են տալիս իրենց լավատեսական կանխատեսումներ անել և հաջորդ տարվա համար սոցիալական աջակցության ավելացում նախատեսել։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»