Արտաքին 4 տարի առաջ - 11:29 19-04-2022

Ուկրաինական պատերազմը համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման պատճառ է դարձել. Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը 2022թ.-ին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է 4.1%-ից մինչև 3.2%՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով:
Բանկի նախագահ Դեվիդ Մալպասի խոսքով, դա պայմանավորված է հիմնականում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աճի տեմպերի դանդաղմամբ։
Ավելի վաղ Համաշխարհային բանկը կանխատեսել էր, որ այս տարի Ուկրաինայի տնտեսությունը գրեթե կրկնակի կկրճատվի։
Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ տնտեսական վնաս կպատճառի Արևելյան Եվրոպային, քան կորոնավիրուսի համավարակը։
Բանկն արդեն գրեթե 1 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային օգնելու համար և խոստանում է ևս 2 միլիարդ դոլար տրամադրել առաջիկա ամիսներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան