Ներքին 3 տարի առաջ - 12:55 23-11-2022

Գնել Սանոսյանը մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին նվիրված կոնֆերանսին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված կոնֆերանսին` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը:

Նախարար Սանոսյանը շնորհավորել է ԶՊՄԿ-ին, աշխատակիցներին 70-ամյակի առիթով և ընդգծել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեր երկրում ահռելի դեր ունի:

«Այս հզոր համակարգը մեծ դերակատարություն ունի մեր երկրի տնտեսության մեջ։ Կոմբինատի դերը կարևոր է նաև աշխատատեղերի ապահովման առումով։ Պետք է արձանագրել, որ տարեցտարի կոմբինատի ղեկավարության կողմից արվում են անհրաժետ քայլեր բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Պատասխանատու հանքաարդյունաբերությունը պետք է մեր բոլորի գերնպատակը լինի»,- ասել է նախարարը։

Կոնֆերանսի ընթացքում կազմակերպված «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով պանելային քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով